Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իսկ ո՞վ է պահելու Սևանը

Իսկ ո՞վ է պահելու Սևանը
27.11.2012 | 20:18

Գեղարքունիքի մարզում բնակչության ապրելու, եկամտի հիմնական աղբյուրը դարեր շարունակ եղել է Սևանա լիճը: Սևանի ափամերձ գյուղերը իրենց տեսքով անգամ խիստ տարբերվում են համայնքի մյուս գյուղերից, որոնք լճից քիչ հեռու են գտնվում, որովհետև լճից ստացված եկամուտների հաշվին ժամանակին կառուցվել են ճոխ առանձնատներ:

Նույնը չենք կարող ասել այսօրվա մասին, քանի որ ձկնային պաշարները գրեթե սպառվել են, և մարդիկ զրկվել են իրենց կերակրող հիմնական աղբյուրից: Մարզի բնակիչները սոցիալական այնպիսի վիճակում են, որ բնության պահպանման մասին չեն մտածում, չեն գիտակցում իրենց հասցրած վնասի չափը:
Գեղարքունիքի մարզի ափամերձ համայնքներում աղետալի չափերի է հասել արտագաղթը: Ծովագյուղից միայն այս տարի
մոտավորապես 800 աշխատող տղամարդ է դուրս եկել: Մոտ 4000 բնակչություն ունեցող Երանոս գյուղից էլ ՌԴ է մեկնել աշխատունակ բնակչության մոտավորապես 99 տոկոսը: «Այցելելով նշված գյուղերը, տեսանք միայն կանանց և մի քանի տղամարդու, որոնք նույնպես պատրաստվում էին մեկնել: Մարզի բնակրության համար միակ ելքը արտագաղթն է մնացել: Այսինքն` ունենք կատաստրոֆիկ վիճակ: Մենք չենք ուզում Սևանը մնա առանց բնակչության: Ո՞վ պետք է պահպանի Սևանը»,-ասում է «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2720

Մեկնաբանություններ